«Նուբարաշեն» ՔԿՀ–ն քանդելու և նորը կառուցելու մասին շուտով կլինի վերջնական որոշում. Գալյան

Բաժանորդագրվել

ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ երկու տարբերակ ունեն, որոնց շուրջ քննարկումները շուտով կավարտվեն։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը քանդելու և նորը կառուցելու մասին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանությունը կունենա վերջնական որոշում։ Այդ մասին 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«ՔԿՀ–ն փակելու և նորը կառուցելու համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են։ Մենք ունենք երկու տարբերակ` կա՛մ պետական միջոցների հաշվին, կա՛մ պետություն–մասնավոր համագործակցությամբ պետք է կառուցել նոր ՔԿՀ։ Առաջիկա երևի 2 շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ–ի կառուցման աշխատանքներին»,– հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով` ՔԿՀ–ի փակման հետ կապված հստակ որոշում շատ վաղուց են ընդունել։

Leave a comment