Բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են, նշել է Գալյանը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արդարատության նախարար Սրբուի Գալյանը հայտարարել է, որ կա հստակ որոշում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել։
Նրա խոսքով` այդ մասով որոշումը կա վաղուց։
«Բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են», – ասաց Գալյանը 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ։
Նախարարը նշեց, որ դիտարկվում է երկու տարբերակ՝ նոր ՔԿՀ-ի կառուցում կամ ամբողջությամբ պետական միջոցների հաշվին, կամ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով։
Գալյանը հավելեց, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։