ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
100-ից ավել բացահայտում ունենք, առաջիկայում էլ ընտրական հանցանքի մասով կլինեն ձերբակալություններ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100% բացահայտման ցուցանիշ ընտրական հանցագործություններով, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ։ Եթե մենք նայենք այս պահին կոմիտեում առկա հաստիքների թիվը և այդ հաստիքներում աշխատող անձանց քանակը, ըստ էության, կհասկանանք, որ իրականում կոմիտեն մեծածավալ աշխատանք է կատարել։ Մասնավորապես, այս պահին ունենք համալրված 72 քննիչ և օպերատիվ հետախուզական պաշտոններում համալրված 78 անձ: Թափուր հաստիքների թիվը հասնում է գրեթե 60-ի: Այսինքն՝ նման մարդկային ներուժի պայմաններում կոմիտեն իրականացրել է 100-ից ավել բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում և քննել շուրջ 115 քրեական վարույթներ, որոնք առաջիկայում նորից ավելանալու են»,- ասաց նա։
Նահապետյանի խոսքով, օպերատիվ մարմնում բացահայտված դեպքեր կան, որոնք դեռևս չեն հանրայնացվել, սակայն առաջիկայում իրականացվելու են խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ