ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ․ Խոսրով Հարությունյան

Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում. գրել է  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Գիտակցու՞մ են արդյոք ԿԸՀ- ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է եվ դրա համար բոլոր հիմքերը կան։

Ուստի հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։

Անհրաժեշտ է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պատգամավորության թեկնածուները (յուրաքանչյուրից մեկ հոգի) ներկա գտնվեն և անարգել հետևեն ձայների վերահաշվարկին։ Առավել ևս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։

ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։

Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ- ի նախագահ Վահագն Հովակիմյանին։

Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից, կարծում եմ, նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք (նման փորձ նախկինում եղել է), օգտագործելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի եվ փաստերի հանրայնացման համար։

Այդ նախաձեռնությունը կնպաստի նաև հասարակության կոնսոլիդացմանը եվ այն քաղաքական կապիտալի վերածելուն։

Անգործությունը անթույլատրելի է»,- գրել է նա։

 

Leave a comment