«Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը պատկանում է իշխանության սրտի օլիգարխ, «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին, ամիսներ առաջ բանվորներ է վարձել՝ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Բայց արդեն երկրորդ ամիսն է՝ շինարարները կատարված աշխատանքի դիմաց ոչ մի լումա չեն ստացել:
«Բանավոր պայմանավորվել ենք, գնացել ենք, խոսել ենք, գործն արել ենք. գոմեր ենք կառուցել, գոմերի կտուրներն ենք սարքել: Մեզ դեռ ո՛չ գրանցել են, ո՛չ էլ փող են տվել: Էսօր-էգուց են անում: Վաղը տարեք, մյուս օրը բերեք, ամեն անգամ մի ստից պատճառաբանությամբ մեր փողերը չեն տալիս: Հիմա էդ բոլոր թղթերը բերել ենք, վերջացրել ենք, ու նորից նույն պատմությունը: Ասենք, ասում են՝ բերեք կատարողականը, տանում ենք, ասում են՝ մի հատ էլ թուղթ բերեք, որ ինչ ա մնացել, որ պետք է արվի: Առավոտից իրիկուն թղթերի հետեւից ենք վազում, ու փող չկա»,- մեզ հետ զրույցում բողոքեց աշխատողներից մեկը: Մենք ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել ընկերության, Նարեկ Նալբանդյանի հետ, անգամ ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրեցինք, սակայն ոչ մի հեռախոսահամարի չպատասխանեցին: Տեղեկացանք, որ տնօրինությունը նոր խոստում է տվել՝ սպասել մինչեւ օրվա վերջ: Սակայն երեք օր անց էլ դեռ գումարը չեն փոխանցել, իսկ այն փոքր չէ՝ մոտ 40 մլն դրամ:
դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը