Չարենացավանի գյուղերից մեկում անչափահասները ծեծել են իրար. մի երեխա հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

Անչափահասները միմյանց հետ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Չարենացավանի գյուղերից մեկում անչափահասները վիճաբանել են, ծեծկռտուք, նաև դանակահարություն է եղել։ Մի երեխա է տեղափոխվել «Երևան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնել է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 8-ին, ժամը 21։00-ի սահմաններում։

«Գյուղի խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,– ասված է կայքում։

Իրավապահները հայտնաբերել են Ս․ Դ․-ին և տեղափոխել ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Leave a comment