Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»

Քաղաքականություն

10.06.2026 | 11:25

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև ասել է, թե «հայ ժողովրդի ակնհայտ պահանջն է՝ զարգացնել ռուս-հայկական հարաբերությունները և շարունակել եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մասնակցությունը», որոնք իրական, շոշափելի օգուտներ են բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ»։

«Ռուսաստանի հարցումն ազնիվ է։ Այն հիմնված է ազնիվ փոխըմբռնման վրա, այլ ոչ թե խոստումների կամ տեղեկատվության մանիպուլյացիայի»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը միշտ հետաքրքրված է եղել իսկապես ինքնիշխան Հայաստանով։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում տեղի է ունեցել «հասարակության լուրջ, միտումնավոր բևեռացում»։

Ավելի վաղ Զախարովան դարձյալ նույնաբովանդակ հայտարարություններով էր հանդես եկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment