Մեծ Բրիտանիայում հակամիգրացիոն բողոքի ցույցեր են` Բելֆաստում դանակահարության դեպքից հետո

https://arm.sputniknews.ru/20260610/mets-britaniajum-hakamigracivon-bvoghvoqi-cujcer-en-belfastum-danakaharutjan-depqic-hetvo-103322342.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Волна протестов прокатилась по Британии после того, как суданец напал на человека в Белфасте.

Sputnik Արմենիա

Волна протестов прокатилась по Британии после того, как суданец напал на человека в Белфасте.

2026-06-10T11:41+0400

true

PT0M30S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103319059_161:0:1121:720_1920x0_80_0_0_d32ffefc57231339ba7f4dc65634e087.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մեծ բրիտանիա, բողոքի ակցիա, միգրանտ, միգրացիա, տեսանյութեր, видео

մեծ բրիտանիա, բողոքի ակցիա, միգրանտ, միգրացիա, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Զանգվածային ցույցեր անցկացնելու կոչը տարածել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը։ Բելֆաստի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքում հունիսի 9-ի երեկոյան հակամիգրացիոն բողոքի ցույցեր են սկսվել տեղի բնակչի վրա միգրանտի կողմից դանակով հարձակման դեպքից հետո։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Զանգվածային ակցիաների առիթ է եղել սոցիալական ցանցերում տարածված հարձակման տեսագրությունը, որտեղ կասկածյալը դանակով հարվածներ է հասցնում տուժողին։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը Սուդանից ժամանած 30-ամյա փախստական է։ Նրան սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ տեղի ունեցածը չի դիտարկվում որպես ահաբեկչական ակտ։

Զանգվածային ցույցեր անցկացնելու կոչը տարածել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը։ Բելֆաստի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ։ Անկարգությունների ընթացքում հրկիզել են երթուղային ավտոբուս, ավտոմեքենաներ և աղբամաններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը, ինչը հանգեցրել է լուրջ խցանումների։ Հաղորդվում է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների մասին։

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության փոխնախագահ Ռայան Հենդերսոնը բնակիչներին հանդարտության կոչ է արել և դիմել է տեղական համայնքների առաջնորդներին՝ խնդրելով աջակցել բացառապես բողոքի խաղաղ ձևերին և թույլ չտալ բռնության տարածում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հարձակումն անվանել է «սարսափելի»։ Հյուսիսային Իռլանդիայի հինգ խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդներն իրենց հերթին կոչ են արել դադարեցնել անկարգությունները և իրավապահ մարմիններին հետաքննություն անցկացնելու հնարավորություն տալ։ Իշխանությունները հաստատել են, որ կասկածյալը Մեծ Բրիտանիայի տարածքում օրինական հիմունքներով գտնվում է 2023 թվականից։

Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, զանգվածային բողոքի ակցիաներ և ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունեցել Սաութհեմփթոնում՝ մահացու վիրավորում ստացած 18-ամյա Հենրի Նովակի ձերբակալության տեսանյութի հրապարակումից հետո։ Դժգոհության առիթ էին դարձել ոստիկանության գործողությունները, որոնք, ինչպես պնդում էին, հավատացել էին հարձակվող Վիկրամ Դիգվայի վարկածին։ Թոմի Ռոբինսոնը նույնպես մասնակցել էր այդ ակցիաներին։

Leave a comment