Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում

Հայաստան․ Ալեքսանդր Միշիև, Դավիդ Դավիդյան, Գեորգի Հարությունյան, Խուլիո Բուենո, Էրիկ Փիլոյան, Նաիր Թիկնիզյան, Կառլեն Հովհաննիսյան, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Միրանյան։

Մոլդովա․ Չելյադնիկ, Գերասիմենկով, Բաբոգլո, Կուկոշ, Ֆորով, Ռևենկո, Բոգաչուկ, Բոդիշտյանու, Ստինե, Պերչուն, Պոստոլակի։

Հայաստան – Մոլդովա խաղը կկայանա հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 19։00-ին։ Հունիսի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև Ղազախաստանի հավաքականի հետ։ Գրանցվել էր 1։1 հաշիվը։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 106-րդ տեղում է, իսկ Մոլդովան 159-րդն է։

Leave a comment