Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Բաժանորդագրվել

Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա 1 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։

«Աբովյանի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել։ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որի գլխին վնասվածք է եղել։ Անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով քրեական վարույթ նախաձեռնվել է Աբովյանի քննչական բաժնում, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորի ինքնությունը։

Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դանակահարություն և կրակոցներ Նորապատում. կա 3 զոհ, բոլորը նույն ընտանիքից են

Leave a comment