ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Մեր կուսակցության արձանագրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 4 տոկոսի շեմը վստահաբար հաղթահարում ենք, գնալու ենք մեր ձայների հետևից և Փաշինյանին մերկացնենք իր կեղծիքների համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Օրենքը եթե գործի, մեր իրավունքները կվերականգնվեն, կհաղթահարենք անցողիկ շեմը, հինգ մանդատ կտնօրինենք։ Բացառում եմ, որ Ծառուկյանը ՔՊ-ի հետ որևէ անդրկուլիսային պայմանավորվածության գնա, մենք իշխանափոխության օրակարգով ենք մասնակցել, խելագարը միայն Փաշինյանի հետ կպայմանավորվի, դրա համար է Փաշինյանը հաշվեհարդարի մեքենան գործի դրել, մենք ամենավատ սցենարին էլ պատրաստ ենք»,- մեկնաբանեց Սուրենյանցը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։