ՌԴ–ն առաջարկել է ԵԱՏՄ վառելիք ներմուծելու զրոյական մաքսատուրքը երկարաձգել մեկ տարով

Բաժանորդագրվել

Գործող արտոնյալ դրույքաչափի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսաստանն առաջարկել է ԵԱՏՄ երկրներ բենզինի, ավիակերոսինի, դիզելային և նավային վառելիքի ներմուծման համար գործող մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը երկարաձգել մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի որոշման նախագծի նյութերում։

Զրոյական դրույքաչափը գործում է 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Միջոցառման նպատակը ԵԱՏՄ երկրներին վառելիքի (բենզին, ավիակերոսին, դիզելային և նավային վառելիք) կայուն մատակարարում ապահովելն է՝ սեզոնային պահանջարկի աճի պայմաններում, այդ թվում գյուղատնտեսական բերքահավաքի դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկը կքննարկի մինչև հունիսի 25-ը։

Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի. Պապոյան

Leave a comment