https://arm.sputniknews.ru/20260609/inchpes-azh-um-kbashkhven-azgajin-pvoqramasnutjunneri-nerkajacucichneri-mandatnery-hashvark-103309035.html
Ինչպես ԱԺ-ում կբաշխվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները. հաշվարկ
Ինչպես ԱԺ-ում կբաշխվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները. հաշվարկ
Sputnik Արմենիա
Ինչպես և գործող խորհրդարանում, «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա մանդատներ եզդիական, ռուսական, քրդական համայնքների համար։ Ասորական համայնքի մանդատը կհանձնվի… 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T20:21+0400
2026-06-09T20:21+0400
2026-06-09T20:21+0400
ազգային ժողովի ընտրություններ
մանդատ
ազգային փոքրամասնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1666/68/16666831_0:84:1600:984_1920x0_80_0_0_d6a64a3f7c3dd4e83058e01f51b5ab5d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին վերապահված պատգամավորական 4 մանդատներից 3-ը կարող են տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ևս 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այդ է ցույց տալիս Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա մեր իրականացրած հաշվարկը։Բացի այդ, ևս 4 մանդատ պետք է բաշխվի խորհրդարանական խմբակցությունների միջև, որոնք նախատեսված են 2022 թվականի մարդահամարի համաձայն Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Խոսքը եզդիական, ռուսական, ասորական, քրդական համայնքների մասին է։ Դրանք բաշխելու համար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է բանաձևի կիրառում, որը հայտնի է որպես Ջեֆերսոնի (դ’Օնդտի) մեթոդ, որը հաշվի է առնում յուրաքանչյուր խորհրդարանական ուժի մանդատների քանակը։Ըստ հաշվարկների՝ եզդիական, ռուսական և քրդական համայնքների ներկայացուցիչների համար մանդատ պետք է ստանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից համապատասխան ազգության թեկնածուները, իսկ ասորական համայնքի ներկայացուցչի մանդատը պետք է ստանա «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուն: Գործող խորհրդարանում նմանատիպ բաշխում կար, սակայն ասորական համայնքի մանդատն այն ժամանակ ստացավ «Հայաստան» խմբակցությանը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1666/68/16666831_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6a321fab9e8d5097a33a3c8064499a0c.jpg.webp
ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, ազգային փոքրամասնություն
ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, ազգային փոքրամասնություն
Ինչպես և գործող խորհրդարանում, «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա մանդատներ եզդիական, ռուսական, քրդական համայնքների համար։ Ասորական համայնքի մանդատը կհանձնվի «Ուժեղ Հայաստանին»։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին վերապահված պատգամավորական 4 մանդատներից 3-ը կարող են տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ևս 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այդ է ցույց տալիս Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա մեր իրականացրած հաշվարկը։
Այսօր հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 28, «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսպիսով, խորհրդարանում կբաշխվի 101 պատգամավորական մանդատ։
Բացի այդ, ևս 4 մանդատ պետք է բաշխվի խորհրդարանական խմբակցությունների միջև, որոնք նախատեսված են 2022 թվականի մարդահամարի համաձայն Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Խոսքը եզդիական, ռուսական, ասորական, քրդական համայնքների մասին է։ Դրանք բաշխելու համար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է բանաձևի կիրառում, որը հայտնի է որպես Ջեֆերսոնի (դ’Օնդտի) մեթոդ, որը հաշվի է առնում յուրաքանչյուր խորհրդարանական ուժի մանդատների քանակը։
Ըստ հաշվարկների՝ եզդիական, ռուսական և քրդական համայնքների ներկայացուցիչների համար մանդատ պետք է ստանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից համապատասխան ազգության թեկնածուները, իսկ ասորական համայնքի ներկայացուցչի մանդատը պետք է ստանա «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուն: Գործող խորհրդարանում նմանատիպ բաշխում կար, սակայն ասորական համայնքի մանդատն այն ժամանակ ստացավ «Հայաստան» խմբակցությանը։
Նույն բանաձևով խմբակցությունների միջև բաշխվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Նախնական հաշվարկներով, եթե նոր խորհրդարանում, ինչպես ներկայիս ԱԺ-ում, գործի 12 հանձնաժողով, «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 8 նախագահական պաշտոն, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 1: Այսպիսով, ընդդիմությունը հանձնաժողովի նախագահի մեկ պաշտոնով ավելի շատ կստանա, քան գործող խորհրդարանում։