2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից՝

77-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին — 67%

24-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը – 20,8%

11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 9,6%

61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ:

100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

52-ի նկատմամբ կալանքը – 21,3%

48-ի նկատմամբ՝ տնային կալանքը – 19,7%

120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ.

20-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն – 8,2%

100-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք — 41%:

19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ, 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով:

Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից»:

Leave a comment