https://arm.sputniknews.ru/20260609/iravakan-tnjuk-kyhn-gagik-tsarukjani-veraberjal-dimum-chi-stacel-103300473.html
Իրավական թնջուկ. ԿԸՀ–ն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դիմում չի ստացել
Իրավական թնջուկ. ԿԸՀ–ն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դիմում չի ստացել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել… 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T17:13+0400
2026-06-09T17:13+0400
2026-06-09T17:23+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2341/11/23411183_0:0:1600:901_1920x0_80_0_0_1405562c6b59909367519e0d8e546012.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Այսօր Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։Փորձեցինք դատախազությունից պարզել, թե ինչու են առանց ԿԸՀ դիմելու գործ հարուցել։ Գլխավոր դատախազությունը պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել բացահայտել բոլոր դեպքերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2341/11/23411183_153:0:1573:1065_1920x0_80_0_0_528f97bf327429cc913dc0bf5e94cd03.jpg.webp
հայաստան, գագիկ ծառուկյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
հայաստան, գագիկ ծառուկյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
Փորձեցինք դատախազությունից պարզել, թե ինչու են առանց ԿԸՀ դիմելու գործ հարուցել։ Գլխավոր դատախազությունը պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։