ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս. ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ զինծառայողները ընտրությունների օրը ընտրատեղամասում եղել են սահմանված ժամին։

«Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,- լրագրողների հետ զրույցում հավատացրեց նա։

ԳՇ պետը կոչ արեց բոլոր հարցերն ուղղել ԿԸՀ նախագահին։

 

Leave a comment