«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան

https://arm.sputniknews.ru/20260609/hajastan-dashinqy-patrastvum-e-dimel-sahmanadrakan-dataran-ishkhan-saghateljan-103285967.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65621831_114:0:1534:1065_1920x0_80_0_0_f1a76032760e1ec492a48590a3055f3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, իշխան սաղաթելյան, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «հայաստան» դաշինք, ռոբերտ քոչարյան

սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, իշխան սաղաթելյան, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «հայաստան» դաշինք, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյուքները։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց` իրենք, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին, դիմել են մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու համար։

Սաղաթելյանի խոսքով` 27/26 ընտրատեղամասում, օրինակ, «Հայաստան» դաշինքը ստացել է 112 քվե, իսկ ԿԸՀ–ում գրված է 8 ձայն։

«Ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Կան բազմաթիվ փաստերը, փաթեթը պատրաստվում է։ ԿԸՀ–ի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաև գնալու ենք այդ ճանապարհով։ Իհարկե, հասկանում ենք, ովքեր են ՍԴ-ում որոշումներ կայացնողները, հասկանում ենք նրանց կաշկանդվածությունը, իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց դա անհրաժեշտ գործընթաց է»,–ասաց Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։

«Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ–ի շեմը հաղթահարելու հարցը։ Մի բան հստակ է` մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,–ասաց նա։

Leave a comment