Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ

«Գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալիս, քանի-որ բոլորս ամեն ինչ ներդրել ենք պայքարի համար, կուզեի մի քանի բան ասել, որի վրա հիմա աշխատում ենք: Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնում է խորհրդարան, թե ոչ, այդ դեպքում կհասկանանք, ԱԺ ընդդիմությունը հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ իր խոսքը ասել, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է, եթե մենք կարողանանք այնպես անենք, որ ընդդիմության ձայնը հաշվի առնվի դատարանի նախագահներ նշանակվելուց, դա հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք լուծել:
Իսկ եթե ոչ, ու տեսնենք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ մեկը ընտրությունն է, մյուսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը պետք է քվեարկի փոփոխության օգտին, այդտեղ մի հարց է գալիս: Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը, իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց 5 տարվա ընթացքում մենք այդտեղ մեծ հնարավորություն կարող ենք տեսնել»,- նշել է Կարապետյանը:

Leave a comment