https://arm.sputniknews.ru/20260609/hh-zu-gsh-pety-pndum-e-voch-mi-zintsarajvogh-ush-chi-nerkajacel-yntrateghamas-103282920.html
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պնդում է` ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պնդում է` ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս
Sputnik Արմենիա
Այլ հարցերի դեպքում Էդվարդ Ասրյանը կոչ է անում դիմել ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T12:31+0400
2026-06-09T12:31+0400
2026-06-09T12:36+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ընտրախախտում
զինծառայող
էդվարդ ասրյան
գոհար մելոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74033628_0:0:1280:721_1920x0_80_0_0_a3eb1f8859abf418d17c2d0e312f28a7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պնդում է, որ զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքներում եղել են սահմանված ժամին։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հունիսի 7–ին` ընտրության օրվա ավարտին, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին, արձանագրել է, որ ժամը 21։20–ին մոտ 5 ընտրատեղամասում զինվորները դեռ ընտրություն են կատարում։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74033628_143:0:1280:853_1920x0_80_0_0_7efe64965ead754a5f2b94c6c15a582a.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, զինծառայող, էդվարդ ասրյան, գոհար մելոյան
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, զինծառայող, էդվարդ ասրյան, գոհար մելոյան
Այլ հարցերի դեպքում Էդվարդ Ասրյանը կոչ է անում դիմել ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պնդում է, որ զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքներում եղել են սահմանված ժամին։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Մեր զինծառայողները ընտրատեղամասում տարածքում եղել են սահմանված ժամին։ Այսինքն, ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել։ Դրա համար հարցերը կարող եք տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»,– ասաց Ասրյանը։