ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու իր հրամանին։
«ՊՆ հրամանը փոփոխվել է և փոխվել է ծառայության բնույթը։ Այսինքն՝ շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում են, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- ասել է նա։
Հարցին՝ ինչով էր խանգարում նրանց ենթարկվելը Մայր Աթոռին, Պապիկյանը պարզաբանել է. «Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»։
Նա նշել է, որ հնարավոր է պայմանագիր կնքել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն ու կատարեն իրենց առաքելությունը։