Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Երևանում կլինի +30

Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հանրապետության տարածքում` հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։


Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում` հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։


Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


 


 


 


Leave a comment