Համաշխարհային շուկաներում նավթի գները շարունակում են նվազել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը կազմել է 93,44 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,81 դոլարով կամ 0,86 տոկոսով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Brent-ի գինը բարձրացել էր 1,16 դոլարով կամ 1,24 տոկոսով՝ հասնելով 94,25 դոլարի մեկ բարելի դիմաց։
Միևնույն ժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային հարթակում WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,15 դոլարով կամ 1,26 տոկոսով՝ կազմելով 90,15 դոլար մեկ բարելի դիմաց։
Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով WTI-ի գինը աճել էր 0,76 դոլարով կամ 0,84 տոկոսով՝ հասնելով 91,30 դոլարի մեկ բարելի դիմաց։