Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը նախաձեռնում է միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված արհեստական բանականության կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանական ոլորտում։


2026 թվականի հունիսի 11-ին կանցկացվեն առցանց քննարկումներ, որոնց կմասնակցեն ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և մասնավոր հատվածի գործընկերներ։


Քննարկումների առանցքում կլինեն.


  • արհեստական բանականության ազդեցությունը եղանակային և ջրաբանական կանխատեսումների վրա,

  • վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործումը,

  • տվյալների կառավարումը և հասանելիությունը,

  • արհեստական բանականության կիրառման էթիկական և կառավարման հարցերը,

  • զարգացող երկրներում AI տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները։


Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ արհեստական բանականության կառավարման վերաբերյալ գլոբալ երկխոսության նախապատրաստական գործընթացի շրջանակում։


 

Խորհրդակցության վերաբերյալ մանրամասները և մասնակցության հղումը՝ այստեղ։

Դիտումների քանակ5

Leave a comment