«Wizz Air»-ը մեկնարկել է Երևան-Լոնդոն և Երևան-Հռոդոս ուղիղ չվերթերը

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված». – նշված է հաղորդագրության մեջ:

Leave a comment