ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«Նախագահ Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը եւ հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների դրական եւ դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարեւան երկրների միջեւ ավելի լայն եւ կառուցողական համագործակցության միջոցով։
Նախագահ Փեզեշքիանի խոսքով՝ այս գործընթացը կնպաստի երկու երկրների շահերի առաջմղմանը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը՝ տարածաշրջանային պետությունների համագործակցության եւ համատեղ ջանքերի միջոցով։
Նա նաեւ խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն է մաղթել Հայաստանի Կառավարությանը եւ ժողովրդին՝ երկիրը բնութագրելով որպես բարեկամ հարեւան՝ Իրանի հետ երկարատեւ կապերով»։
Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։