Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով

Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի կապակցությամբ։ Նա նշել է, որ սպասում է Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին աջակցության շարունակմանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաջողության առթիվ։ Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment