Էրդողանի հրավերով Վենեսուելայի փոխնախագահը կմեկնի Թուրքիա. ինչ է սպասվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

Այցի ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Վենեսուելայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ հնարավոր քայլերը։

Կողմերը մտադիր են նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Նշենք, որ Վենեսուելան վերջին տարիներին համարվում է Անկարայի կարևոր գործընկերներից մեկը Լատինական Ամերիկայում, իսկ Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն զարգացնում են հարաբերությունները Կարակասի հետ՝ չնայած Վենեսուելայի շուրջ առկա միջազգային հակասություններին։

Ermenihaber

Leave a comment