«Բոլորին դեմ եմ»-ը, թեև ընտրությունները որակում է անարդար, բայց ընդունում է արդյունքները

https://arm.sputniknews.ru/20260608/bvolvorin-dem-em-y-teev-yntrutjunnery-vorakum-e-anardar-bajc-yndunum-e-ardjunqnery-103263967.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103043955_176:0:1376:900_1920x0_80_0_0_625107c0526e8cdf8f1d22fd15701a12.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազգային ժողովի ընտրություններ, բոլորին դեմ եմ, հայաստան

ազգային ժողովի ընտրություններ, բոլորին դեմ եմ, հայաստան

Բաժանորդագրվել

Կուսակցությունն ընդգծել է, որ քվեարկության պաշտոնական վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 7–ին ՀՀ–ում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն անցել է օրինախախտումների և հանրային լարվածության պայմաններում, ինչը թույլ չի տվել արձանագրել քաղաքացիների իրական կամքը: Այս մասին ասված է ընտրությունների մասնակից «Բոլորին դեմ եմ» կուսակցության պաշտոնական հայտարարությունում։ Ըստ նրանց՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը արմատական բարեփոխումներն են:

«Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում: Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են «Բոլորին դեմ եմ» կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով»,– ասված է հայտարարությունում։

Կուսակցությունն ընդգծել է, որ քվեարկության պաշտոնական վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով, ուստի արձանագրված թվերը որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ։ Այդուհանդերձ, կուսակցությունը հայտնել է, որ արդյունքներն ընդունում է ի գիտություն:

«Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ»,– նշել են նրանք։

Անդրադառնալով իրենց հետագա ռազմավարությանը՝ կուսակցությունը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը: Նրանք նպատակ ունեն ընդլայնել իրենց շարքերը, վեր հանել հանրային ու քաղաքական կյանքի արատները և փնտրել լուծումներ՝ հանուն համակարգային ու ամբողջական փոփոխությունների։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Leave a comment