ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հունիսի 7-ին Հայաստանում կայացան 2026 թվականի Ազգային ժողովի համապետական ընտրությունները։
Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 697 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97%-ը:
Արդյունքում խորհրդարան կանցնեն 3 կամ 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարան կանցնի, թե ոչ՝ հստակ կլինի վերահաշվարկից հետո։
Նշենք, որ մինչև այս պահը ընդդիմադիր ուժերը չեն հայտնել՝ մանդատները կվերցնե՞ն, թե ոչ։
24News-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիների՝ ընտրությունների մասին կարծիքը հասկանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան