Բանակում գնդերեցներ կշարունակե՞ն լինել. Պապիկյանի պարզաբանումը

Բանակում գնդերեցներ կշարունակե՞ն լինել. Պապիկյանի պարզաբանումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տեղի է ունեցել հետևյալը, պաշտպանության նախարարի  հրամանաը փոփոխվել է և  փոխվել է ծառայության բնույթը: Այսինքն՝ այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է ճիշտ չէ, բանակում  կարող է շարունակվել  հոգևոր ծառայությունը, պարզապես  նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական  գծով վարչությանը, բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գնդերեցներն այլևս ծառայություն չեն իրականացնի բանակում: 

Հարցին,  թե արդյոք նրանց տրվում է 700 հազար դրամ աշխատավարձ և նաև կարգալույծ եղած հոգևորականներին են առաջարկում դառնալ գնդերեց, բարձր աշխավարձ են տալիս եկեղեցու վերնախավն ուրանալու համար, Պապիկյանն ընդգծեց.«Եթե ԶՈՒ-ում ծառայելն ինչ-որ մեկը համարում է  ուրացում, դա իր անձնական գործն է: Բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում եղածից: Աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը  բացահայտում է, որ այո մենք կարող ենք պայմանագիր կնքել  Հայաստանում Հայ  Առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ , որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»: 

 

 

 

Leave a comment