ՌԴ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է լինի սառնասիրտ և համակարգային. Մարկեդոնով

https://arm.sputniknews.ru/20260608/rd-i-qaghaqakanutjuny-hajastani-nkatmamb-petq-e-lini-sarnasirt-ev-hamakargajin-markedvonvov-103264920.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103256592_104:0:1064:720_1920x0_80_0_0_61a82169b67e4cd273d96013afc91ec8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ մարկեդոնով, ռուսաստան, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, видео

սերգեյ մարկեդոնով, ռուսաստան, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, видео

Բաժանորդագրվել

Հայաստանում կա նշանակալի ռուսամետ հատված, և դա պետք է հաշվի առնել երկարաժամկետ աշխատանք պլանավորելիս:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությանը սառնասրտություն և համակարգային մոտեցում է պետք։ Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում պետք չէ Հայաստանին վախեցնել «ապահարզանով», քանի որ դա հակառակ ազդեցությունը կունենա։

«Դա ձեռնտու է միայն «եվրաինտեգրողներին»։ Նրանք դրա համար մեզ շատ յուրահատուկ շնորհակալություն կասեն, ուստի չափազանց կարևոր է, որ մենք ինքներս այդ գործընթացներին արագություն չտանք», – ասաց նա:

Փորձագետի կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ է հետևողականորեն ցուցադրել Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության առավելությունները: Մարկեդոնովն ընդգծեց, որ Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների զարգացումը և դրանից որոշակի օգուտներ ստանալը չի նշանակում Հայաստանի ավտոմատ կերպով վերածում հակառուսական պետության:

«Երկրում կա զգալի ռուսամետ հատված, որին կարևոր է աջակցել։ Առանցքային կետը երկարաժամկետ հեռանկարով աշխատանքն է, այլ ոչ թե, այսպես ասած, քարոզարշավը՝ մի արշավից դեպի մյուսը», – ասաց քաղաքագետը։

Մարկեդոնովը նաև վաղաժամ և անարդյունավետ համարեց ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն ներքաղաքական գործընթացների մաս:

«Նախընտրական իրավիճակային հռետորաբանությունն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են։ Փաշինյանը կարող է որքան ուզում է ասել, որ Հայաստանը գնում է Եվրոպա, բայց արդյոք Եվրամիությունն ինքը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի։ Եթե ԵՄ-ն մինչ օրս չի ընդունել Սերբիային և բալկանյան մի շարք այլ երկրների, իսկ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի սառեցված են, ապա Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը թեև շարունակվում է, բայց դրա հաջող ավարտը նույնպես կանխորոշված չէ», — նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն ներքաղաքական գործընթացների մաս:

«Հայաստանյան ընտրություններն առաջին հերթին ներքին օրակարգ են։ Աշխարհաքաղաքական գործոնն, անշուշտ, առկա է, բայց տվյալ դեպքում այն ավելի շատ լրացուցիչ տարր է», – ընդգծեց Մարկեդոնովը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։

Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Leave a comment