Թուրքիան ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Քաղաքականություն

Թուրքիան ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Թուրքիան ողջունել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հույս հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ընտրություններն անցկացվել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Գերատեսչությունում նշել են, որ ակնկալում են՝ ընտրությունների արդյունքները կծառայեն հայ ժողովրդի բարօրությանը։

Անկարան նաև հույս է հայտնել, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ երկիրը շարունակելու է աջակցել տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա։

Leave a comment