Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Հաքան Ֆիդան

Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացում ցուցաբերած քաղաքական կամքը համարում է կարևոր գործոն ամբողջ տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Report-ի տվյալներով՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։

«Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը զուգընթաց կամրապնդվեն նաև միջպետական ​​կապերը», – հավելել է Ֆիդանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment