https://arm.sputniknews.ru/20260608/bhki-qani-dzajn-chi-hashvarkvel-yst-4-yntrateghamasi-tvonvojany-tvjalner-e-nerkajacrel-103258457.html
ԲՀԿ–ի քանի՞ ձայն չի հաշվարկվել ըստ 4 ընտրատեղամասի. Տոնոյանը տվյալներ է ներկայացրել
ԲՀԿ–ի քանի՞ ձայն չի հաշվարկվել ըստ 4 ընտրատեղամասի. Տոնոյանը տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Կուսակցությունը շարունակում է մյուս ընտրատեղամասերում էլ նոր արձանագրումներ կատարել։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T16:44+0400
2026-06-08T16:44+0400
2026-06-08T17:00+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
վերահաշվարկ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87310407_0:120:1280:840_1920x0_80_0_0_12eed6d4979e75d6a8ee319efb99e15e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց, ինչի ընթացքում 4 ընտրատեղամասում 120 ձայն քիչ է հաշվարկվել։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` ներկայացնելով նոր տվյալները։Նշենք` մի քանի ժամ առաջ ԲՀԿ-ն տեղեկացրել էր, որ մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց:Տոնոյանը շեշտել է, որ տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրումներ են արել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ 4 տոկոսի շեմը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87310407_0:0:1280:960_1920x0_80_0_0_a5f1bd11126f1961c282b2c26edb5933.jpg.webp
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), վերահաշվարկ, ազգային ժողովի ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), վերահաշվարկ, ազգային ժողովի ընտրություններ
Կուսակցությունը շարունակում է մյուս ընտրատեղամասերում էլ նոր արձանագրումներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց, ինչի ընթացքում 4 ընտրատեղամասում 120 ձայն քիչ է հաշվարկվել։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` ներկայացնելով նոր տվյալները։
Նշենք` մի քանի ժամ առաջ ԲՀԿ-ն տեղեկացրել էր, որ մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց:
Տոնոյանը շեշտել է, որ տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրումներ են արել։
№ 37/53 (Տավուշի մարզ)
12/20 (Արարատի մարզ)
27/07 (Կոտայքի մարզ)
№ 37/53 (Տավուշի մարզ)
12/20 (Արարատի մարզ)
27/07 (Կոտայքի մարզ)
«Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,– գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: