Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ադրբեջանական պետական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս հայտարարությունն արել է Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ նրանք հույս ունեն, որ Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիր։

Ֆիդանի խոսքով՝ պետք է հաշվի առնել այսպես ասած Ադրբեջանի «օրինական մտահոգությունները»։

Արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և կողմերի ցուցաբերած կամքը հստակ հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանի համար։

Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

Leave a comment