Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել

Քաղաքականություն

08.06.2026 | 16:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել Իրանի և Իսրայելի միջև հարվածները այն բանից հետո, երբ երկու երկրների հարձակումները սպառնում էին դիվանագիտական ​​փխրուն փորձերին, գրում է CNN-ը։

«Իսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն «կրակոցները»»,- գրել է Թրամփը Truth Social-ում:

Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Թրամփն ասել է, որ Իսրայել պետք է հետաձգի Իրանի դեմ պատասխան հարձակումը, հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Թրամփը մեկ այլ գրառմամբ հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը «ձգտում  են անհապաղ  հրադադար» կնքել։

«Խաղաղության վերաբերյալ վերջնական բանակցությունները շարունակվում են՝ կախված անտեղյակությունից կամ հիմարությունից, որոնք կարող են խանգարել դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ և լիովին կգործի մինչև «վերջնական համաձայնագրի» հասնելը։ Բաները պետք է արագ ընթանան»,- գրել է նա Truth Social-ում։

Միաժամանակ, Իսրայելի ռազմական պաշտոնյան հայտնել է, որ Իրանը կիրակի գիշերվանից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակել է շուրջ 30 հրթիռ, ինչը ապրիլին կնքված հրադադարից հետո սա երկու երկրների միջև առաջին փոխհրաձգությունն է։

«Անցյալ գիշեր իրանական ռեժիմը սկսել է բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Նրանք Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 30 բալիստիկ հրթիռ»,- լրագրողներին ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Եմենի հութի ապստամբներն առանձին-առանձին երկու հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment