Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ հաստատուն է. Կոս

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը «X»-ի (նախկին «Թվիթեր») իր պաշտոնական էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։

Կոսն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ հանուն ուժեղ, ինքնիշխան ու անկախ Հայաստանի։

Նա հայտարարել է, որ հնարավորինս շուտ կայցելի Երևան՝ շեշտելով, որ Եվրոպայի համերաշխությունը երկրի հետ հաստատուն է։ Եվրահանձնակատարը նաև տեղեկացրել է, որ հենց այսօր աշխատանքներն է սկսում ԵՄ-Հայաստան նոր հատուկ առաջադրանքների խումբը («Task Force»), որի նպատակն է էլ ավելի խորացնել երկկողմ գործընկերությունը։

Leave a comment