Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազգային ժողովի ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդություն է իրականացրել  648 դիտորդով, որոնց վերահսկել են ընտրությունները Հայաստանի ողջ տարածքում։

Նրանցից 520-ը տեղակայված են եղել ամբողջ օրը 260 տեղամասերում, որը կազմում է ընդհանուր տեղամասերի մոտ 13%-ը։ Դիտարկումն  իրականացվել է պատահական ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումն իրականացվել է տեղամասերից ընդամենը 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին համապետական մակարդակով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիտորդական ներկայացուցիչ, «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Այս  դիտորդներից բացի առաքելությունն ունեցել է նաև  շրջիկ դիտորդներից բաղկացած 54 խումբ, որոնք այցելել են տարբեր տեղամասեր՝ նաև ահազանգերի հիման վրա, իսկ 8 դիտորդ  հսկել է  քվեարկությունը 6 քրեակատարողական հիմնարկում։

«Մեր ընդհանուր դիտարկմամբ կարող ենք ասել, որ քվեարկության գործընթացներն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ միջավայրում, մրցակցային պայմաններում, դինամիկ վիճակում, նկատվել է մեծ ակտիվություն քաղաքացիների, ընտրողների։ Միաժամանակ, որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն, առերևույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ և դրա փորձեր ընտրողների կողմից, նաև վերահսկողության փորձեր, և դրանք անշուշտ որոշակիորեն ազդում են որակի վրա։ Եվ նաև պետք է նշել, որ ընտրական խախտումների իրականացմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և դաշինքների ներկայացուցիչներ»,- ասաց Սոնա Այվազյանը։

«Իրավունքների զարգացման  և պաշտպանության հիմնադրամ»-ի  տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց կոնկրետ խախտումների օրինակներ։

Եղել են դեպքեր, երբ որ տեղամասը ավելի ուշ է բացվել, ընտրատեղամասի կահավորման հետ կապված խնդիրներ են եղել։ Եղել են  դեպքեր, երբ որ քվեարկության խցիկներն այնպիսի տեղադիրքով են տեղադրված եղել, որ ըստ էության կողքից հնարավորություն է եղել տեսնելու քվեարկության գործընթացը խցիկում։ Մի դեպքում դիտորդի դիտարկման արդյունքում այդ իրավիճակը շտկվել է։ Արձանագրվել են ուղղորդման դեպքեր, քաղաքացիներին տեղափոխելու և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment