https://arm.sputniknews.ru/20260608/hhum-yntrutjunnern-anckacvecin-ynddimutjan-nkatmamb-annakhadep-tshnshumnervov-zakharvova-103251051.html
ՀՀ–ում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով. Զախարովա
ՀՀ–ում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T14:51+0400
2026-06-08T14:51+0400
2026-06-08T14:56+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102755260_0:0:1501:844_1920x0_80_0_0_4489a49178c7861aab5c3f1d79f49ed7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ռուսաստանցի դիվանագետի դիտարկմամբ՝ Հայաստանում իշխող կուսակցության աջակցությունը նվազել է նախորդ ընտրությունների համեմատ։Դիվանագետի տեսանկյունից՝ հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական հարաբերությունների հետևողական զարգացման, հայ ժողովրդին շոշափելի օգուտներ բերող եվրասիական ինտեգրացիոն կառույցում Հայաստանի ներկայության լայն պահանջարկը։Զախարովան նաև նշել է, որ ամբողջ ընտրարշավը և քվեարկության գործընթացն անցել են Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների և համախոհների նկատմամբ կոշտ բռնաճնշումների պայմաններում։Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց. Պեսկով«Հետապնդումների «հոսքի» տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խորապես հարգված Հայ առաքելական Եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ազատ ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Զախարովայի խոսքով` հատկանշական է նաև այն, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ձևով հետապնդումները վրա են հասել բացառապես այն քաղաքական ուժերին, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ հանրապետության կենսականորեն կարևոր միության ամրապնդումը, Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, Ինչպես նաև ՌԴ–ի դեմ թշնամական գիծ վարող Եվրամիությանը միանալու փակուղային ճանապարհից հրաժարվելը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102755260_0:0:1125:844_1920x0_80_0_0_2a9565e6a0b48bff28927d66101697cb.jpg.webp
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետի դիտարկմամբ՝ Հայաստանում իշխող կուսակցության աջակցությունը նվազել է նախորդ ընտրությունների համեմատ։
«Հանրապետության ԿԸՀ–ի կողմից հրապարակված նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ իր հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության մենաշնորհ չի ստացել։ Ավելին` նախորդ ընտրական ցիկլի համեմատ նրա աջակցությունը նկատելիորեն նվազել է»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Դիվանագետի տեսանկյունից՝ հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական հարաբերությունների հետևողական զարգացման, հայ ժողովրդին շոշափելի օգուտներ բերող եվրասիական ինտեգրացիոն կառույցում Հայաստանի ներկայության լայն պահանջարկը։
Զախարովան նաև նշել է, որ ամբողջ ընտրարշավը և քվեարկության գործընթացն անցել են Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների և համախոհների նկատմամբ կոշտ բռնաճնշումների պայմաններում։
«Հետապնդումների «հոսքի» տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խորապես հարգված Հայ առաքելական Եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ազատ ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով` հատկանշական է նաև այն, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ձևով հետապնդումները վրա են հասել բացառապես այն քաղաքական ուժերին, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ հանրապետության կենսականորեն կարևոր միության ամրապնդումը, Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, Ինչպես նաև ՌԴ–ի դեմ թշնամական գիծ վարող Եվրամիությանը միանալու փակուղային ճանապարհից հրաժարվելը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: