Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը:
Հանդիպումը կանցկացվի Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ:
Բանակցություններից հետո նախարարները հայտարարություններ կանեն մամուլի համար: