Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին. «Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ։
Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Leave a comment