ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ստացել

Երեւան: Մեդիամաքս: Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը նշել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 50 տոկոսը:

«Իշխանության ներկայացուցիչներն ակնհայտորեն հույս ունեին ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Բարձր մասնակցությունը խափանեց այդ նպատակը։ Ավելին, հնարավոր է, որ ՔՊ-ն չստանա նույնիսկ մանդատների 3/5-ը, ինչը նրան կզրկի սահմանադրական օրենքներն ու անկախ մարմինների կազմը միանձնյա ձևավորելու հնարավորությունից։ 
Այս ընտրություններից հետո ՔՊ-ն դուրս է գալիս զգալիորեն ավելի թուլացած։ Ինչ էլ տեղի ունենա, կարելի է արձանագրել, որ նրանք այլևս չեն ներկայացնում բնակչության մեծամասնության քաղաքական ընտրությունը։ Իրենք փոքրամասնության կառավարությունն են», – գրել է փաստաբանը: 

Leave a comment