https://arm.sputniknews.ru/20260608/patgamavvori-teknatsu-e-dzerbakalvel-datakhazutjunn-ampvopel-e-qarvozarshavi-zhamanakahatvatsy-103238307.html
Պատգամավորի թեկնածու է ձերբակալվել. դատախազությունն ամփոփել է քարոզարշավի ժամանակահատվածը
Պատգամավորի թեկնածու է ձերբակալվել. դատախազությունն ամփոփել է քարոզարշավի ժամանակահատվածը
Sputnik Արմենիա
Դատախազություն ստացված 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T11:32+0400
2026-06-08T11:32+0400
2026-06-08T11:33+0400
հայաստան
հհ դատախազություն
քարոզարշավ
պատգամավոր
թեկնածու
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_04ef48312682eff533cfb64dbbb38f13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ձերբակալել են պատգամավորի թեկնածու Վ.Ե.- ին (ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» դաշինքից Վահե Եղիազարյանին, որին կասկածում են նախընտրական շրջանում օրենսդրությունը խախտելու մեջ): ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է փետրվարի 7-ից (ընտրական գործընթացի մեկնարկ) մինչև հունիսի 7-ի տվյալները։Ըստ դատախազության` 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 14 քրեական վարույթով` 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:azdararir.am կայքում անանուն հաղորդում ներկայացնելու միջոցով ստացվել է 16 հաղորդում:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություն անցկացվեց, որին մասնակցում էր 16 կուսակցություն և 2 դաշինք։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքը` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4%–ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a5c119fc6f810e061ee35126eff39ac.jpg.webp
հայաստան, հհ դատախազություն, քարոզարշավ, պատգամավոր, թեկնածու, ձերբակալություն
հայաստան, հհ դատախազություն, քարոզարշավ, պատգամավոր, թեկնածու, ձերբակալություն
Դատախազություն ստացված 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ձերբակալել են պատգամավորի թեկնածու Վ.Ե.- ին (ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» դաշինքից Վահե Եղիազարյանին, որին կասկածում են նախընտրական շրջանում օրենսդրությունը խախտելու մեջ): ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է փետրվարի 7-ից (ընտրական գործընթացի մեկնարկ) մինչև հունիսի 7-ի տվյալները։
«Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում։ Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ դատախազության` 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:
599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 14 քրեական վարույթով` 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
azdararir.am կայքում անանուն հաղորդում ներկայացնելու միջոցով ստացվել է 16 հաղորդում: