– Իրանը հարձակվել է Սաուդյան Արաբիայի ռազմաօդային բազայի վրա (տեսանյութ 1)
Մերձավոր Արևելքում ռազմական ակտիվության նոր փուլ է գրանցվել՝ որպես տարածաշրջանային հակամարտության մաս։
Պետական Սաուդյան մամուլի գործակալության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակին հղումով, թագավորության հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ որսացել և ոչնչացրել են երկու բալիստիկ հրթիռ։ Վնասներ կամ զոհեր չկան։
– Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ 1, 2, 3)
Հրթիռներն ու բեկորները ընկել են Բեյթ Շեմեշում, Արևմտյան Երուսաղեմում և Բեեր Շեբայում։
– Իսրայելը հարվածել է իրանական նավթային օբյեկտի
«Իսրայելի ռազմական հետախուզության վարչության գլխավորած ռազմաօդային ուժերը վերջերս հարվածել են Իրանի հարավ-արևմուտքում Մահաշեր նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ», – հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։
– Իրանը հայտնել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին և Քարջին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է բալիստիկ հրթիռների արձակման կայանների վրա հարձակման մասին։