Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ

Հասարակություն

07.06.2026 | 22:38

«Ականատես» դիտորդական առաքելությունից  հայտնում են, որ քիչ առաջ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ միջադեպի հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել։

«Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն  բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։ Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։  Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական  կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։  Դեպքի հանգամանքները պարզվում են», հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Արաքս Մամուլյան

Leave a comment