Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ

Քաղաքականություն

07.06.2026 | 23:45

ԿԸՀ-ն հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ՔՊ կուսակցությունը հավաքել է 84,83 տոկոս։

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 389 ընտրող, որոնցից 330-ը ձայնը տվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

Էլետրոնային քվեարկությանը մասնակցել են օտարերկրյա պետություններում ծառայող դիվանագետները և զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները։

 

13-ական ձայն հավաքել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը։ 8 ձայն հավաքել է «Հայաստան» դաշինքը։

Գարիկ Հարությունյան

Leave a comment