Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաջողության առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»,– նշել է նա:
—00—ՍՊ