https://arm.sputniknews.ru/20260608/nikvol-pashinjany-hajtararec-ir-uzhi-haghtanaki-masin-teev-ardjunqnern-ampvopvovats-chen-103221342.html
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև արդյունքներն ամփոփոված չեն
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև արդյունքներն ամփոփոված չեն
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` իր ղեկավարած ուժը միանձնյա ձևավորում է իշխանություն։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T02:29+0400
2026-06-08T02:29+0400
2026-06-08T02:40+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103220385_0:0:2560:1441_1920x0_80_0_0_d81e5a191fc87fb4ee7fcf24b36d038c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին 2008 ընտրատեղամասից միայն 455–ի արդյունքներն էին հայտնի, այն էլ` նախնական։«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,– ասաց Փաշինյանը։Հարցին՝ ինչպես եք հաղթանակի մասին հայտարարություն անում, երբ ԿԸՀ–ն արդյունքները դեռ չի հրապարակել, Փաշինյանը պատասխանեց, թե իր թիմն ունի իր հաշվարկները։«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները, և մեր սեփական հաշվարկներն ենք անում»,– շարունակեց նա։Դիտարկմանը, որ նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր վերաբերմունքը չի փոխվում, և այդ ուժերի առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103220385_285:0:2560:1706_1920x0_80_0_0_05c8beef66fb88c63c1abddd9e378b7c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
02:29 08.06.2026 (Թարմացված է: 02:40 08.06.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` իր ղեկավարած ուժը միանձնյա ձևավորում է իշխանություն։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկան անգամ ընտրության նախնական արդյունքները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին 2008 ընտրատեղամասից միայն 455–ի արդյունքներն էին հայտնի, այն էլ` նախնական։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»,– ասաց Փաշինյանը։
Հարցին՝ ինչպես եք հաղթանակի մասին հայտարարություն անում, երբ ԿԸՀ–ն արդյունքները դեռ չի հրապարակել, Փաշինյանը պատասխանեց, թե իր թիմն ունի իր հաշվարկները։
«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները, և մեր սեփական հաշվարկներն ենք անում»,– շարունակեց նա։
Դիտարկմանը, որ նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր վերաբերմունքը չի փոխվում, և այդ ուժերի առաջնորդները պետք է պատասխանատվության ենթարկվեն։