«Երեք ծիրան կարող են»․ Կարապետյանը հեգնանքով պատասխանեց արտահանումը փոխարինելու հարցին

https://arm.sputniknews.ru/20260607/ereq-tsiran-karvogh-en-karapetjany-hegnanqvov-pataskhanec-artahanumy-pvokharinelu-harcin-103171392.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103151292_166:0:1159:745_1920x0_80_0_0_3bec34fe450dc73498bdd488ecf38588.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, ծիրան, արտահանում, ռուսաստան

հայաստան, սամվել կարապետյան, ծիրան, արտահանում, ռուսաստան

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հայտարարեց, որ ռուսական սահմանափակումները խնդիրներ են ստեղծում հայկական բիզնեսի համար:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հեգնանքով պատասխանեց ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական ապրանքների սպառման այլընտրանքային շուկաների մասին հարցին:

«Երեք ծիրան կարող են երևի։ Դրանից ավել՝ չգիտեմ», – քվեարկելուց հետո ասաց նա լրագրողներին։

Քաղաքական գործիչը միաժամանակ խոստովանեց, որ դեմ է այդ արգելքներին, քանի որ դրանից տուժում են հայ գործարարներն ու հայ ժողովուրդը:

«Ես չեմ կարող ընդունել որևէ քայլ որևէ երկրի կողմից, եթե այդ քայլը վնաս է հասցնում հայ ժողովրդին», – նշեց նա:

Կարապետյանը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենա։

«Մենք չենք կարող ասել, որ միայն լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի կամ միայն լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Մեր դեպքում բալանս միանշանակ կլինի», – ասաց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը։

Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։

Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։

Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Leave a comment