Ուկրաինայի զինուժը հարվածել է Ղրիմին սահմանակից Չոնգար ավանի կամրջին

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ուկրաինայի զինուժը հարվածել է Ղրիմին սահմանակից Չոնգար ավանում գտնվող կամրջին, «Ջանկոյ» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես փակ է։ Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։

«Գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Չոնգար բնակավայրի մոտ գտնվող կամուրջը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես փակվել է», – գրել է նա «Մաքս» հարթակում։

Մարզպետի խոսքով՝ ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է «Արմյանսկ» և «Պերեկոպ» անցակետերով:

«Պրոֆիլային ծառայություններն աշխատում են տեղում։ Երթևեկության վերականգնման ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացվի», – նշել է մարզպետը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment